Ստուգատեսային շաբաթ. Պատմություն

Իմ ընտրած մարզաձևի պատմությունը.

red_dragons_kwalificeren_zich_tegen_grieken_voor_ek

Վոլեյբոլի պատմությունը

Վոլեյբոլը թարկմանաբար նշանակում է հարված օդից գնդակ: Վոլեյբոլը խաոմ են 6-ական մարզիկից կազմված երկու թիմի միջև։ Մազաձևը սկզբնավորվել է 1890-ական թվականներին՝ ԱՄՆ-ում։ Հետագայում անցել է Ճապոնիա, Չինաստան և Ֆիլիպիններ։ Եվրոպայում վոլեյբոլ նախապես տարածում է գտել Չեխոսլովակիայում 1907 թվականին։ 1947 թվականին կազմավորվել է վոլեյբոլի միջազգային ֆեդերացիա, որը կրճատ անվանում են ՖԻՎԲ, որը միավորում է 148 երկիր։ ԽՍՀՄ-ում Վոլեյբոլի առաջին կանոնները հաստատվել են 1926-ին։ 1932-ին ստեղծվել է Վոլեյբոլի համամիութենական սեկցիա, այժմ՝ ֆեդերացիա։ Պաշտոնական անդրանիկ առաջնությունը անցկացվել է 1933 թվականին, 1938 թվականին ակումբային թիմերը խաղարկում են երկրի առաջնությունը։ Վոլեյբոլի ԽՍՀՄ ֆեդերացիան ՖԻՎԲ-ի անդամ է 1948 թվականից։

Վոլեյբոլը Հայաստանում

ՀՍՍՀ-ում հանրապետական առաջնություն անցկացվում է 1925 թվականից։ 1928 թվականին ստեղծվել է վոլեյբոլի հանրապետական սեկցիա: Երևանում գործում է վոլեյբոլի մասնագիտացված դպրոց։ «Արծաթե գնդակ» համամիութենական պատանեկան մրցաշարում Իջևանի թիմը գրավել է առաջին տեղ։

Իմ ընտրած բնական գիտության պատմությունը

150px-fullerene-c60

Քիմիայի պատմությունը

Քիմիան ճշգրիտ գիտություն է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունների, կառուցվածքի, բաղադրության, դրանց փոխարկումների, ուղեկից երևույթների, փոխարկումների ժամանակ առաջացած նյութերի հատկությունների մասին։ Այն ժամանակակից բնագիտության կարևորագույն և ընդարձակ բաժիններից մեկն է, որն ընդգրկում է օրենքների, սկզբունքների, ինչպես նաև տեսական պատկերացումների մի համակարգ, որը նկարագրում է նյութերի փոխարկումները և տալիս դրանց բացատրությունը։ Եվ վերջապես քիմիան գիտություն է քիմիական տարրերի, դրանց միացությունների, ինչպես նաև այն օրինաչափությունների մասին, որոնց ենթարկվում են քիմիական ռեակցիաները։ Քիմիան ունի մեծ կապ ֆիզիկայի և կենսաբանության հետ, ըստ էության սահմանը նրանց միջև պայմանական է:

Տեխնիկայի պատմությունից

timthumb

Այսօր մեր կյանքն անհնար է պատկերացնել` առանց բջջային հեռախոսի: Անընդհատ հայտնվում են նոր մոդելներ` ավելի ու ավելի շատ գործառույթներով: Կարելի է գնել ցանկացած գնի և որակի, ցանկացած գույնի և տեսքի բջջային հեռախոս:

1973 թ.-ի ապրիլի 3-ը նշանավորվել է առաջին բջջային հեռախոսի ստեղծմամբ, երբ առաջին անգամ օգտագործվել է անլար կապը: Մարտին Կուպերը, ով «Motorola» ընկերության ներկայացուցիչն էր, համարվում է բջջային հեռախոսի հիմնադիրը:

Leave a comment