Ճամբարային 5-րդ օրը 8-1 ջոկատում

Մեր ճամբարային 5-րդ օրը ինչպես միշտ սկսվեց առավոտյան ընդհանուր պարապմունքով: Ընդհանուր պարապմունքը ավարտվեց 09:30-ին և անմիջապես պարապմունքից հետո գնացինք մեր դասարան խորհրդատվության դասի, աշխատեցինք մեր բլոգների վրա, և քանի որ այսօր հին նոր տարին էր մենք մեր ջոկատի երեխաներով վորոշեցինք մեր բիզնես նախագծի գումարի վրա ամելացնենք ևս մի փոքր գումար և Tashir Pizza-ից պատվիրենք պիցաներ: Մտածելուց հետո գնացինք գրադարան, քանի որ մեզ հյուր էր եկել Արմեն Մխոյանը՝ նկարիչ, երգիչ, պարող, ումից մենք սովորեցինք և վեր հիշեցինք շատ բաներ: Պիցաները պարվիրեցինք և կերանք, ուտելուց հետո գնաինք մեր կաբինետ կրկին խորհրդատվության ժամի, բայց երկար չմնացինք, քանի որ մեզ կանչեցին ձմեռային սպորտի և քշել սահնակ: Սահնակը քշեցինք, մի փոքր հանգստացանք և տաքացանք ու հետո մեզ հյուր եկավ մշակույթի նախարարը, նրա մոտ պարեցինք, երգեցինք, նախարարը մի փոքր խոսեց և ավարտվեց մեր ճամբարային 5-րդ օրը:

Ինձ թվում է, որ լուսանկարներից հասկացաք, որ մեր օրը անցավ անչափ զվարճալի…

Լուսաբանեց՝ Կարինե Ոսկանյանը

Ջոկատավարներ՝ Սուսաննա Սահակյան և Գայանե Մխիթարյան

Leave a comment