Մարտ

Միջին շրջան
1) Ավատատիրության ձևավորումը և Քրիստոնեության ընդունումը
Ավատատիրություն
Միջնադարյան հասարակություն, որի հիմքում ընկած էր մասնավոր սեփականությունը կամ կալվածատիրական հասարակությունը։

 

 

Ավատ
Մասնավորհողային կալվածք, ավատատիրական հասարակություն։

Վաղ միջնադարում կային հողատիրության մի քանի ձևեր կային.
1.հայրենական կամ հայրենիք-հորից որդուն ժառանգաբար փոխանցվող հողեր
2.պարգևականք-ծառայության դիմաց տրվող հողաձև
3. Գանձագին-առք ու վաճառքով ձեռք բերված հողատեսակ
4. Վանքապատկան կամ եկեղեցապատկան հողեր-եկեղեցիներին և վանքերին պատկանող հողատեսակ
5. համայնական-ամբողջ համայնքին պատկանող հողեր

Ոստան հայոց- Արտաշատ մայրաքաղաքի գվառը, որտեղ կենտրոնացած էր արքունի հողային տիրույթները։(այստեղ ապրում էին, թագավորը, թագուհին, որդիները)

Սեպուհ-արքայական ընտանիքի կրտսեր անդամներ(արքայազներ)

Ավատատիրական աստիճանակարգություն- ենթակայության համակարգ, որը գլխավորում էր թագավորը, թագավորից հետո խոշոր նախարարները կամ բդեշխները, հետո գործակալ նախարարները, վերջում սեպուհները։

Տանուտերական Հայաստան- մարզպանական Հայաստան, նախարարական տան գլխավորը կոչվել է տեր կամ տանուտեր

Ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի.
Ազատներ-խոշոր և միջին հողատեր ազնվականությունը(նախարարներ, եկեղեցական հոգևորականություն, մանր ազնվականություն)

Անազատներ- ստորին դաս(առևտրականներ, քաղաքացիներ, գյուղացիներ, արհեստավորներ, շինականներ)

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Առաջին դար. Քրիստոնեության ստեղծումը կամ առաջացումը, Քրիստոս
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների(Հայոց եկեղեցու հիմնադիրները, քրիստոնեության առաջին քարոզիչները)

Տրդատ III Մեծ-Հայոց արքա, ում օրոք քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն (287-330թթ.)

301թ.-քրիստոնեության հռչակումը պետական կրոն
Գրիգոր Կուսավորիչ-քրիստոնեության առաջին քարոզիչները, առաջին կաթողիկոս (խոր վիրապ-բանտարկութ. վայր)
Հռիփսիմյան քույրեր-հռոմի կայսեր` Դիոկղետիանոսի կողմից հալածված քրիստոնյա քույրեր, ովքեր ապաստանեցին Հայաստանում, բայց նահատակվեցին այստեղ
Ագաթանգեղոս- 5րդ դարի պատմիչ, ով պատմում է քրիստոնեության շրջանի դեպքերի մասին։
Էջմիածին- մայր տաճար 303թ.
Մաժակ Կեսարիա- քաղաք Կապադովկիայում, որտեղ եպիսկոպոսների ժողովը Գրիգորին ձեռնադրեց որպես եպիսկոպոս։
Բագավան- բնակավայր Նպատ լեռան ստորոտում, որտեղ Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը դիմավորեցին Գրիգորին
Արածանի գետ- Եփրատի արևելյան ճյուղը որտեղ Գրիգորը մկրտեց բոլոր քրիստոնյաներին։

Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը.
1.ազգապահպան նշանակություն
2. Հայ եկեղեցին որպես ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավական
3. հնուց եկող շատ տոների և ծեսերի պահպանում և նորի ստեղծում
4. Հայկական ճարտարապետության վերելք (եկեղեցաշինություն և խաչքարեր)
5. գիտության և մշակույթի զարգացում

2) Պետական կառավարման համակարգը։ Բանակը
1. Թագավորը և արքունի գործակալությունները.
Միապետություն- թագավոր(գործակալությունների ղեկավար, զինված ուժերի գերագույն հրամանատար)
Գործակալություններ. պետ. վարչություններ, որոնք օգնում են արքային երկրի կառավարման գործում(հազարապետություն, սպարապետություն, մարդպետություն, մեծ դատավարություն, թագադիր ասպետություն)
Շահապ. քաղաքագլուխ( պալատական ավագանու ներկայացուցիչ)
Պետ. զինանշան- արծիվ, դրոշը` ծիրանագույն, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ)

2. Բանակ.
Ոստանիկ այրուձի- թագավորական ոստանը պաշտպանող հեծյալ ջոկատներ.
Թագավորի անձի պաշտպանություն- ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձի

3) Պայքար թագավորական իշխանության ուժեղացման համար
Տիրանի գահակալությունը
338-350թթ., հաջորդել է Խոսրով Կոտակին։
Հակասություն եկեղեցի-պետություն հարաբերություններ, որոշ նախարարական տների հետ էլ նույնպես։
Տրդատ, Գնել և Տիրիթ զավակներ- պատանդ Հռոմում։
Արշակ II 350-368թթ.
Ներսես Ա կաթողիկոս(Սահակ Պարթևի թոռը, որի միջնորդությամբ Գնելը և Տիրիթը վերադառնում են Հայաստան)
Փառանձեմ- Անդովք Սյունու դուստրը, Գնելի կինը, որի մահից հետո Հայոց արքա Արշակի կինը։
354թ.-Աշտիշատի ժողով(Հայ եկեղեցու առաջին ժողով)-հրավիրողներ` Ներսես կաթողիկոս և Արշակ արքա։
Արշակ Ավան-Առինջ Կոգովիտ գավառում
359թ.- պարսկա-հռոմեական պատերազմի վերսկսում
Մաժակ — քաղաք Կապադովկիայում, որտեղ հայոց արքան հանդիպեց հռոմեական կայսեր հետ դաշինքն ամրապնդեց Արշակի և Օլիմպիայի ամուսնությամբ։
363թ.- Պարսկաստանի և Հռոմի հաշտությունը, ամոթալի պայմանագիր(այդպես է կոչել հռոմեացի պատմիչ Ամմիանոսը)
Գանձակ-363թ., Վասակ Մամիկոնյանի զորքերը ջախջախում են Շապուհի ուղարկած զորքը։
Մերուժան Արծրունի և Վահան Մամիկոնյան- դավաճան նախարարներ, ովքեր անցան պարսիկների կողմը։
Անգեղ Բերդ-Ճամբարակ Անի բերդ- Արշակունիների գերեզմանոց(Աղձք գավառ, Արագածի լանջ)

Արշակ Բ
368թ.- Արշակի և Վասակի Մամիկոնյանի մեկնումը Տիզբոն, Արշակի փակվելը Անհուշ բերդում
Վասակ Մամիկոնյանի վախճանը — մորթազերծ արվեծ և մարմինը տիկ հանեցին
Արտագերս ամրոց- Հայոց թագուհի Փառանձեմի 11 հազար զորականների զինվորների պայքարը պարսիկների դեմ

Պապ թագավոր(370-374թթ.)
Մուշեղ Մամիկոնյան- Հայոց սպարապետ
370թ.- Մուշեղի 40 հազարանոց զորականների կողմից պարսիկների ջախջախումը Հայաստանի հարավային սահմանագծին
Ձիրավի ճակատամարտ- 371թ.(Ձիրավի դաշտ- Նպատ լեռան ստորոտ)
374թ.- Պապի դավադրական սպանությունը խնջույքի ժամանակ
Վարազդատ- Պապի ազգականը և նրա հաջորդը(374-378թթ.)օլիմպիական խաղերի հաղթող
Արշակ Գ և Վաղարշակ- Պապի մանկահասակ որդիներ, խնամակալը` սպարապետ Մանվել Մամիկոնյան

Ուրարտական արքայացանկ.
Սարդուրի Ա(Ք.ա. 835-825թթ.)
Իշպուինի(Ք.ա. 825-810թթ.)
Մենուա(Ք.ա. 810-786թթ.)
Արգիշտի Ա(Ք.ա. 786-764թթ.)
Սարդուրի Բ(Ք.ա. 764-735թթ.)
Ռուսա Ա( Ք.ա. 735-714թթ.)
Արգիշտի Բ(Ք.ա. 714-685թթ.)
Ռուսա Բ(Ք.ա. 685-645թթ.)
Սարդուրի Գ(Ք.ա. 643)

Հայկազունի-Երվանդականների արքայացանկ.
Սկայորդի(Ք.ա. 7րդ դարի առաջին կես-Հայկազունիների տոհմի իշխանության վերականգնողը)
Պարույր Սկայորդի(Ք.ա. 612թ.)
Երվանդ Ա սակավակյաց(Ք.ա. 580-570ական թթ.)
Տիգրան Ա Երվանդյան(Ք.ա. 560-524թթ.)
Վահագն Երվանդյան(Ք.ա. 524-540թթ.)
Երվանդ Բ սատրապ-Օրոնտես(Ք.ա. 360-ականներ)
Երվանդ Գ սատրապ-Օրոնտես(Ք.ա. 336-331թթ.)
Շամ-Սամոս(Ք.ա. 260-240թթ.)
Արշամ(Ք.ա. 240-220թթ.)
Երվանդ Դ վերջին(Ք.ա. 220-201թթ.)

Արտաշեսյանների արքայացանկ.
Արտաշես Ա(Ք.ա. 189-160թթ.)
Արտավազդ Ա(Ք.ա. 160-115թթ.)
Տիգրան Ա(Ք.ա. 115-95թթ.)
Տիգրան Բ Մեծ(Ք.ա. 95-55թթ.)
Արտավազդ Բ(Ք.ա. 55-34թթ.)
Արտաշես Բ(Ք.ա. 30-20թթ.)
Տիգրան Գ(Ք.ա. 20-8թթ.)
Տիգրան Դ(Ք.ա. 8-5թթ.)
Արտավազդ Գ(Ք.ա. 5-2թթ.)
Տիգրան Դ և Էրատո(Ք.ա. 2-1թթ.)
Արտաշեսյան արքայատոհմի անկումը

Վարդանանց պատերազմը
1. Հայ նախարարական համակարգը մարզպանական շրջանում
Մարզպանություն-Արևելյան Հայաստանի մարզպանական կարգավիճակը Պարսկաստանի կազմում։
Կառավարություն- հազարապետ` Վահան Ամատունի, սպարապետ` Վարդան Մամիկոնյան, մարզպան` Վասակ Սյունի, կաթողիկոս` Հովսեփ Վայոցձորցի
Հազկերտ Բ- պարսից արքա, 449թ., հրովարտակ, որով հայերից պահանջում էր կրոնափոխ լինել։
439թ.- Սահակ Պարթևի վախճանը(թաղված է Տարոն գավառի Աշտիշատ գյուղում)
440թ.- Մեսրոպ Մաշտոցի վախճանը(թաղված է Օշականում)
447թ.-
Աշխարհագիր-հողերի և բնակչության հաշվառում
449թ.- Արտաշատի ժողով, հրովարտակի մերժումը
Այրարատ նահանգ, Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաք
Ղևոնդ երեց-նրա գլխավորությամբ Անգղից դուրս քշեցին մոգերին
Հայոց զորքը 66հազ.- 3 զորագունդ.
Առաջին.հրամանատար Ներշապուհ Արծրունի
Երկրորդ. հրամանատար Վարդան Մամիկոնյան
Երրորդ. հրամանատար Վասակ Սյունի
450թ.- Խաղխաղի ճակատամարտ(Ճորապահակ)
451թ. Մայիսի 26-Արտազ գավառ, Տղմուտ գետ, Ավարայրի դաշտ(հայոց զոհերի թիվ-1036, պարսից զինվորների զոհերի թիվը-3544)
Եղիշե. «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն»
Եղիշե.«Քաջերը քաջերի դեմ ելնելով` երկու կողմն էլ պարտվեցին»
Դերենիկ Դեմիրճյան «Վարդանանք» պատմավեպ
Վահանանց պատերազմ- 481-484թթ.
Սպարապետ Վահան Մամիկոնյան
Մարզպան Սահակ Բագրատունի
Կաթողիկոս Հովհաննես Բ
Նշանավոր ճակատամարտեր- Ակոռիի ճակատամարտ(481թ.), Ներսեհապատի ճակատամարտ(482թ.), Ճարմանայի ճակատամարտ(482թ.)
Նվարսակի հաշտության պայմանագիր-484թ. (Վահան Մամիկոնյանի և Նիխոր զորավարի միջև)

Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերի գյուտը
1. Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը և գործունեությունը
2. Հայոց գրերի գյուտը։ Դպրոցը և թարգմանչական գործը

Թունավոր նյութերը օդում, հողում, ջրում

Սովորողները  ինքնուրույն  փնտրելու  են  հետևյալ  հարցերի  պատասխանները.

  • Մարդկությանը հուզող  ինչպիսի՞  էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք

1)Էկոլոգիապես մաքուր սնունդ մաքուր խմելու ջուր, մաքուր օդ.

2)Պարտադիր 8 ժամյա քուն.

3)Մարմնակրթություն և հիգիենա.

4)Վատ սովորույթների ձեռբազատում.

5)Ստրեսային իրավիճակներից դուրս ենք գալիս կատակով, հումորով, ծիծաղով։

  • Ո՞րն է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը

մրգերնը, բանջարեղենները, մսամթերքը, կաթնամթերքը, հատապտուղները և այլ սպիտակուցներ և ածխաջրեր պարունակող սնունդները կոչվում են էկոլոգիապես  մաքուր  սնունդ։

  • Ի՞նչ կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին

Ամբողջ միջավայրը պատված է թունավոր նյութերով:

  • Որո՞նք են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները

Առողջ ապրելակերպի նախապայմաններն են օգտակար և չափավոր սնունդը, ամեն-օրյա մարզանքները, հիգիենան, շատ մաքուր ջրի կիրառումը, երկար քունը և այլն…

  • Ո՞րն է  համարվում  մաքուր  խմելու  ջուր

Մաքուր խմելու ջուր կարող է լինել թորված ջուրը, ծորակի ջուրը և քլորացված ջուրը:

  • Ջրի շրջապտույտը  բնության  մեջ

Բոլոր նյութերը անցնում են հողի մեջ և թունավորում

  • Ջրի աղտոտման  տեսակները  որո՞նք  են

Ջրի աղտոտման տեսակներից են՝ աղբը, թունավոր նյութերի արտահոսքը դեպի ջուր, գործարանի թունավոր հեղուկի արտազատումը և աղտոտում լճի կամ գետի։

  • Ի՞նչ է  կոշտ  ջուրը  և  ինչպե՞ս  են  այն  վերացնում

Ջրի կոշտությունը պայմանավորված է ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերով: Ջրի կոշտությունը կարելի է նվազեցնել այն եռացնելով, այդ դեպքում ոչնչանում են նաև մանրէները, հեռանում են լուծված գազերը։ Կենցաղում օգտագործվող ջուրը կարելի է փափկեցնել ինչպես նաև կերակրի սոդայի օգնությամբ։

 

Դասարանական աշխատանք 05.04.2018

1.Լրացրու բաց թողած տարեռն ու կետադրիր.

Դեռ ավտոբուս չնստած՝ հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլփլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ: Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները:
Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով՝ բլուրն ի վեր, լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը՝ ձյունաճերմակ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկևորված գագաթը՝ ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը, և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել:

2. Կարդա տեքստը և փոխադրիր։ Վերջում կարծիքդ հայտնիր մեծահարուստի արարքի մասին։

Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել ու պատմեց. «Մի հնդիկ մեծահարուստ ինձ ռեստորան հրավիրեց: Հյուրասիրությունից հետո դուրս եկանք փողոց, և այդ ժամանակ մեզ շրջապատեցին մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ հանեց և նետեց նրանցից շատ հեռու: Երեխաները վազեցին ու սկսեցին գետնից հավաքել: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ես հարցրեցի. «Ինչու՞ փողը պարզապես չտվեցիր նրանց, այլ նետեցիր»: Եվ մեծահարուստը պատասխանեց. «Եթե ես դնեի նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեցի հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում»:

Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցում  էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանումներին երևան վերադառնալուն պես պատմեց,որ իրեն մի հնդիկ մեծահարուստ ռեստորան է հրավիրել։Հյուրասիրությունից հետո դուրս են եկել փողոց,և այդ ժամանակ իրենց շրջապատում են մի քանի մուրացկան երեխաներ։Մեծահարուստը իր գրպանից մետաղադրաներ է հանում և նետում երեխաներից հեռու,երեխաները վազում և սկսում են գետնից հավաքել մետաղադրամները,երբ  նստել էին արդեն ավտոմեքենան Մհեր Մկրտչյանը  հարցրեց թե ինչու փողը պարզապես չտվեց նրանց այլ նետեց իսկ նա պատասխանեց,որ  նետել է այն բանի համար,որպեսզի հասկանան,որ ամեն մի վաստակ  քրտինք ու աշխատանք է պահանջում։

 

Հետաքրքիր փաստեր շախմատի մասին |interesting facts about chess | Թարգմանություն

Chess is often cited by psychologists as an effective way to improve memory function. Also allowing the mind to solve complex problems and work through ideas, it is no wonder that chess is recommended in the fight against Alzheimer’s. Some contend that it can increase one’s intelligence, though that is a more complex topic.

The effects of chess on young individuals had led to chess being introduced in school districts and various countries. It has been shown to improve children’s grades and other positive effects as well.

Թարգմանություն

Շախմատը հաճախ հիշատակվում է հոգեբանների կողմից, որպես հիշողության գործառույթի բարելավման  միջոց: Նաև թույլ է տալիս միտքը լուծել բարդ խնդիրներ և աշխատել գաղափարների միջոցով, զարմանալի չէ, որ Ալցհայմերի դեմ պայքարում խորհուրդ է տրվում շախմատը: Ոմանք պնդում են, որ այն կարող է մեծացնել մեկի հետախուզությունը, բայց  դա ավելի բարդ թեմա է:

Շախմատի երիտասարդ անհատների վրա ունեցած ազդեցությունը հանգեցրեց շախմատի դպրոցական շրջաններին և տարբեր երկրներին: Այն ցույց է տվել,որ բարելավվում են երեխաների գնահատականները և  այլ դրական ազդեցություններ փոխանցվում:

 

 

You can even buy its meat in at least 21 states. Don’t miss these other quirky origins of your favorite foods.

Դուք նույնիսկ կարող եք գնել նրա միսը 21-րդ դարում: Մի բաց թողեք նմանատիպ ծագումով ուտելիքներ ձեր սիրած ուտելիքների ցանկից:

 

 

The original oranges from Southeast Asia were a tangerine-pomelo hybrid, and they were actually green. In fact, oranges in warmer regions like Vietnam and Thailand still stay green through maturity. Find out which “orange” came first: the color or the fruit.

Օրիգինալ նարինջները Հարավարեւելյան Ասիայից եղել են մանդարինի և պոմելոի հիբրիդը, սկզբում նրանք կանաչ էին: Իրականում, նարինջը ավելի տաք երկրնորում, ինչպես Վիետնամում և Թայլանդում՝ հասունանալու ընդացքում դեռևս կանաչ են մնում: Պարզել, թե որ  «նարինջ»-ն է ավելի շուտ դուրս եկել՝ գույնը, թե նարինջ միգը:

Ջրափիի սովորողների հետ երկրորդ օրը

kmk;IMG_0012-299x190m[Capture,lmlmlkmk;

Այսօր երկրորդ օրն է, որ Ջրափիի սովորողների հետ ենք: Առավոտյան ժամը 9:00 մենք դպրոցում էինք: Ընդհաննուր պարապմունքի ժամանակ միասին երգեցինք և պարեցինք: Շատ ուրախ ընդհանուր պարապմունք էր: Ընդհանուր պարապմունքից հետո, մինչև ժամը 11:00-ը ես և ընկերուհիս՝ Մանեն, գնացինք կրթահամալիրի տնօրենի՝ Տիար Բլեյանի հետ: Մենք քայեցինք դեպի Ագարակ: Տիարին հարցեր ուղղեցինք, նա պատասխանեց: Շատ հետաքրքիր պատասխաններ էր տալիս Տիար Բլեյանը, և շատ հետաքրքիր բաներ էր պատմում: Ագարակից հետո մենք վերադարձանք մեր սիրելի նոր ընկերների մոտ: Նրանք բրուտանուցում էին: Ամեն մեկը պատրաստում էր այն, ինչ ցանկանում էր: Հետո, բրուտանոցի դիմաց, ընկեր Անիի և ընկեր Սաշայի հետ պարերգեր սովորեցրինք: Նրանց շատ դուր եկան այդ երգերը: Իսկ պարերգերի ուսուցումից հետո,  մարզական ժամ էր: Մենք գնացինք հրաձգարան և ընկեր Գոհարի օգնությամբ, մեր ընկերները կրակեցին: Նրանց մոտ դա լավ ստացվեց: Մարզական ժամը դեռ չէր ավարտվել: Մենք գնացինք սեղանի թենիս խաղալու: Մի խոսքով, շատ հետաքրքիր օր ունեցանք: Հուսով եմ, որ նրանք էլ են այդպես մտածում:

Հյուրընկալում ենք Գյումրեցիներին

erek

Այսօր կրթահամալիրի մայր դպրոցում դիմավորեցինք այցելել Գյումրիի Ջրափի գյուղի մի խումբ սովորողների և իրենց ուսուցիչների: Նրանք գնացքով էին եկել և առավոտյան ժամը 12-ին արդեն մեզ մոտ էին: Ծանոթացանք ու միանգամից սկսեցինք շրջայցը մայր դպրոցում: Տեսան մեր մարզասրահները, բնագիտության լաբորատորիան: Ես ուզում էի իրենց հետ բնագիտական փորձ անել, բայց ժամանակը քիչ էր, գուցե հաջորդ անգամ կկարողանանք: Ջրափիի սովորողներն առաջին անգամ էին կրթահամալիրում և ուզում էին ամեն ինչ տեսնել: Երաժշտության սրահում բոլորս միասին մի քանի երգ երգեցինք, ընկեր Անին ուղղություն էր տալիս: հետո ընկեր Հերմինեի մոտ՝ ՏՏ լաբորատորիայում մի դաս արեցինք. ընկեր Հերմինեն ներկայացրեց օնլայն աշխատելու տարբերակներ, բացատրեց, թե ինչպես կարելի է գումար վաստակել:

Երկու տղա փորձեցին քանդել ու հավաքել համակարգիչը, և նրանց մոտ ստացվեց: Նրանց շատ դուր եկավ ՏՏ լաբորատորիան: Ժամանակը արագ էր անցնում, դեռ պարուսուցման ժամ ունեինք: Մարմարյա սրահում Սաշայի հետ սովորեցինք մեկ-երկու պար ու շտապեցինք քոլեջ, քանի որ մեր նոր ընկերները պիտի տեղավորվեին իրենց կացարաններում, ճաշեին, ջերմոց-լաբորատորիայում լինեին, որտեղ ևս գործունեություն ունեինք: Մինչև ճաշ մենք մի քանի հոգով գնացինք ջերմոց, շրջեցինք: Մայր դպրոցից քոլեջ ճանապարհը քայլեցինք, ցույց տվեցինք կանաչազարդ ու մաքուր շրջակայքը, կանաչ լանջերը: Երեկոյան միասին պիտի թափառենք Երևանում

Սև բերդ | Ճամփորդությւոն, դեպի Գյումրի

Մարտի 29-ին՝ ուրբաթ օրը, պատրաստվում ենք գնալ ճամփորդության, դեպի Գյումրի: Ես ցանկանում եմ մի փոքր ներկայացնել Սև բերդի տուն-թանգարանի մասին, որովհետև այն ինձ շատ է հետաքրքրում:

Picto infobox architecture.png

Սև բերդ

Ամրոց «Սև բերդ».JPG

Գյումրու Սև բերդ
կ
Գտնվում է Հայաստան Գյումրի
Կառուցվել է 1834
Ներկա վիճակը Կանգուն

Սև բերդը հուշարձան է, որը կառուցվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Սև բերդը՝ 1834 թվականին կառուցված ամրոց է, որը մինչ օրս կանգուն է մնացել։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմական ակնարկ

Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։ 1828 թվականին Թիֆլիսի զինվորական նահանգապետը Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին նամակ էր հղել, որում ասվում էր. «Թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիումկառուցել բերդ և այն խիստ ամրացնել, որպես կարևորագույն ռազմական հենակետ»։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական Բալկանյան պատերազմից հետո, երբ ռուսներըգրավեցին Ղարսը, Ղարսի բերդը դարձավ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։ Բացի հիմնական բերդից, կառուցվում է նաև առանձնացված պաշտպանական կառույցներ՝ հիմնական կառույցից հեռու՝ նախամատույցների վրա, որպեսզի թշնամու առաջին հարձակումը կարողանան կասեցնել։

Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։ Պեղումներ իրականացրել է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի արշավախումբը։ Պեղումների արդյունքում գտնվել են մի փոքր բնակավայր, սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Ամբողջ հարթավայրը՝ սկսած աշտարակից մինչև ամրոցի վերջ, հոյակապ հնագիտական հուշարձան է, հիմնականում՝ դամբարանադաշտ։ Բակի ներսում պեղվել է Ք.ա. 8-6-րդ դարերի թվագրության դամբարաններ։ Բերդի տարածքում սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան, մշակութային ժառանգություն կա։ Այս պատմական հուշարձանը վերջին ժամանակներում նաև սեփականաշնորհվել է։ Ժամանակին ռուսները բերդը հանձնել էին ՀՀ պաշտպանության նախարարությանը։ 2005-ին կառույցը պաշտպանության նախարարությունից գնել է Հայկ Հայրապետյանը, իսկ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կառույցը վերավաճառվել է Բալասանյանների ընտանիքին։ Սեփականատերը Միսակ Բալասանյանն է, նպատակը՝ բերդը տուրիզմի կենտրոն դարձնելն է։

Կառուցվածք

1837 թվականին կառուցված Ալեքսանդրապոլի ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր։ Կենտրոնական մասում «Ալեքսանդրապոլ» ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Հյուսիսային կողմում Կարմիր բերդն է։ Հին Ալեքսանդրապոլի հատվածում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Նա նշում է, որ այս պատմական հուշարձանը Կումայրիի բաղկացուցիչ մասն է, որից քիչ հեռու գտնված է եղել հին բերդաամրոցը՝ VII դարի եկեղեցով։ Բերդն ունեցել է իր պարսպային մասերից անձրևներից պաշտպանող յուրահատուկ ջրահեռացման համակարգ։ Բերդի պաշտպանական համակարգի մեջ մտնում են փոքր բետոնյա ամրություններ, որոնք գնդացրային կետեր են։ Այն սկսվում է դրա շուրջ մեծ ու լայն փորված փորվածքով։ Միջնաբերդն ավելի բարձրադիր է և գտնվում է շինության կենտրոնում։ Միջնաբերդի պատերի վրա կան նեղ և բարձր բացվածքներ, որտեղից կարելի է հրացանային կրակ բացել հակառակորդի վրա։

A cow-bison hybrid is called a “beefalo”-բիզոնի և կովի հիբրիդը կոչվում է բիֆալո |Թարգմանություն

լկ

You can even buy its meat in at least 21 states. Don’t miss these other quirky origins of your favorite foods.

Դուք նույնիսկ կարող եք գնել նրա միսը 21-րդ դարում: Մի բաց թողեք նմանատիպ ծագումով ուտելիքներ ձեր սիրած ուտելիքների ցանկից:

The first oranges weren’t orange- Առաջին նարինջները նարնջագույն չէին | Թարգմանություն

Capture

The original oranges from Southeast Asia were a tangerine-pomelo hybrid, and they were actually green. In fact, oranges in warmer regions like Vietnam and Thailand still stay green through maturity. Find out which “orange” came first: the color or the fruit.

Օրիգինալ նարինջները Հարավարեւելյան Ասիայից եղել են մանդարինի և պոմելոի հիբրիդը, սկզբում նրանք կանաչ էին: Իրականում, նարինջը ավելի տաք երկրնորում, ինչպես Վիետնամում և Թայլանդում՝ հասունանալու ընդացքում դեռևս կանաչ են մնում: Պարզել, թե որ  «նարինջ»-ն է ավելի շուտ դուրս եկել՝ գույնը, թե նարինջ միգը: